Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը կմասնակցի օլիմպիական խաղերին, բայց՝ վերապահումով

Սպորտ
gga

«Ռուսաստանը կմասնակցի 2016 թվականի օլիմպիական խաղերին, սակայն որոշակի վերապահումներով: Ռուսաստանցի մարզիկների մասնակցության կապակցությամբ վերջնական որոշում պետք է կայացնեն մազաձեւերի միջազգային ֆեդերացիաները», - այսօր հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Բացի այդ նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի նախարարության ներկայացուցիչները չեն հավատարմագրվելու Ռիոյի օլիմպիական խաղերին: Հարկ է նշել, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել Ռուսաստանի 387 մարզիկ-մարզուհի, սակայն այդ երկրի 68 աթլետներն արդեն որակազրկվել են միջազգային ֆեդերացիայի կողմից: Միայն հեռացատկորդ Դարյա Կլիշինան կմասնակցի Ռիո-2016-ին, այն էլ որպես անկախ մարզուհի: Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց դոպինգային սկանդալների պատճառով Հայաստանի ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես զրկվել են 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: