Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԵՐԱՇՏ Է

Մարզեր

Գեղարքունիքի երկրագործներին ծանր վիճակի մեջ է դրել արդեն 3 շաբաթ շարունակվող երաշտը: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման տվյալներով` արդեն 16-րդ օրն է լրանում, ինչ մարզում տեղումներ ընդհանրապես չեն գրանցվել:

Դրությունը բարդանում է նրանով, որ երաշտին գումարվում են նաեւ հարավից փչող տաք քամիները` սպառնալով ինչպես հացահատիկային եւ բանջարբոստանային մշակաբույսերին, այնպես էլ արոտներին եւ խոտհարքերին:

Մարզպետարանի գյուղվարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ մարզում ցանվել է մոտ 30 000 հա հացահատիկային մշակաբույսեր եւ 12 000 հա բանջարաբոստանային մշակաբույսեր: Հնարավոր է, որ մարզում ոռոգման շրջանը սկսվի նախատեսված ժամկետից ավելի վաղ, սակայն, ինչպես նշում է Վանիկ Հովհաննիսյանը, աշնանացանը փրկել չի լինի:

Շարունակվող չորության պատճառով աշխուժացել են նաեւ մկնանման կրծողները, որոնք վնաս են հասցնում ինչպես ցանքերին, այնպես էլ խոտհարքերին ու արոտներին:

Գավառի «Քյավառ» հ/ը