ԳՅՈՒՄՐԻՆ ԷԼ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ԿՈՒՆԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինԸնթացքի մեջ են Գյումրիի քաղաքապետարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները: Այսօրվա դրությամբ կատարվել են միայն հողային եւ հիմքերի բետոնալցման աշխատանքներ:
Թեեւ շինաշխատանքների սկզբում որոշակի խնդիրներ էին առաջ եկել տարածքում գտնվող տնակների պատճառով, սակայն այժմ պատասխանատուները հավաստում են, որ այդ խնդիրներն արդեն լուծված են: Գյումրիի քաղաքապետը բնակիչներին փոխհատուցել է գումարով, նոր բնակարան կառուցելու համար էլ հող է հատկացրել:
Շին. հրապարակում աշխատուժի հետ կապված խնդիրներ չկան, լուծված է նաեւ շինանյութի խնդիրը: Այս տարվա շինաշխատանքների համար 250 մլն դրամ հատկացվել է պետ բյուջեից, եւս 150 մլն դրամ տրամադրել է համայնքային բյուջեն: Եթե հաջորդ տարիներին եւս ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չլինեն, ապա կառույցը ամենայն հավանականությամբ 3 տարի անց շահագործման կհանձնվի:
Գյումրիի «Ցայգ» հ/ը