Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաստիան Շվայնշտայգերը ավարտեց միջազգային ելույթները

Սպորտ
sport-shvajnshtajger

Գերմանացի հանրահայտ ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ ավարտում է միջազգային ելույթները: «Շնորհակալություն հրաշալի ժամանակի համար» - իր թվիթերյան էջում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը: Բաստիան Շվայնշտայգերը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 2004 թվականից: Նա թիմի կազմում դարձել է 2014 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 եւ 2010թթ առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2008թ Եվրոպայի փոխչեմպիոն: Նա իր վերջին խաղը հավաքականում անցկացրել է վերջերս Ֆրանսիայում կայացած Եվրոպայի 2016թ առաջնությունում: