Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-Ն Է ԳՈՒՄԱՐԸ ՏԱԼՈՒ

Մարզեր

Դեռեւս 2005 թվականից միջպետական ծրագրի շրջանակներում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հին մասնաշենքի վերանորոգման համար ՌԴ տրամադրելու էր որոշակի գումար:

Սակայն ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հավաստմամբ, շինարարությունը չի սկսվել՝ փաստաթղթերի հետ կապված որոշակի խնդիրների պատճառով:Այդ նպատակով վերջերս Մոսկվայից Գյումրի էր ժամանել հատուկ փորձագետների խումբ,որը պետք է ուսումնասիրեր տեղանքը:

Նոր շենքը չի կառուցվում, եւ այս պահին առաջնային է դարձել ինստիտուտի հին մասնաշենքի պահպանման խնդիրը։ Հին մասնաշենքը վթարային է եւ ինքնափլուզվում է:

Ինստիտուտի կառուցման համար անհրաժետ ֆինանսավորումը տրամադրելու է Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե խնդիրն այս ճանապարհով լուծում չստանա, ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը մտադիր է դիմել Ազգայի Ժողով:

Գյումրիի «Ցայգ» հ/ը