Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ ԵՎ ԱՎԱՐՏՎԵՑ

Մարզեր

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի հաշմանդամները 4-րդ գիշերն են անցկացրել Գարեգին Նժդեհի հրապարակում, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ղեկավարներից ոչ ոք ոչ մի խոստում ոչ էլ խորհուրդ առայժմ չի տվել, նշում են հացադուլավորները:

Ավելի շատ այցի են գալիս ծանոթներն ու հարազատները: Ծխախոտ են բերում, հարցուփորձ անում:Այսօր էլ հացադուլավորների հերթական հյուրը Սյունիքի փոխմարզպետ Ռոբերտ Սարգսյանն էր:

Վերջինս հետաքրքրվում էր միայն հաշմանդամների առողջական վիճակով:Իսկ հացադուլավորների խոսքերով, նրանք դրա կարիքը չէ, որ զգում են: Իլյա Բարսեղյանը 3-րդ կարգի հաշմանդամ է Վլադիկ Հովսեփյանը` 2-րդ:

Բժիշկները օրը մի քանի անգամ ստուգում են հաշմանդամների առողջական վիճակը : Հաշմանդամների խոսքերով թույլ զգացողության մասին նույնիսկ չեն էլ մտածում:

Պնդում են նույն պահանջը` երկու տարվա աշխատանքային խեղման թոշակը:«Տեղիցս չեմ շարժվի մինչեւ փոխհատուցումս չտան»,- նշում է Վլադիկ Հովսեփյան: Թե ով կտա, նրա համար կարեւոր չէ:

Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ իշխանությունների անուշադրությունից հուսահատված, եւ հարազատների հորդորներից համոզված հացադուլավորները դադարեցրել են իրենց ակցիան:

Կապանի «Սոսի» հ/ը