ՀՐՇԵՋՆԵՐԸ ԿՎԵՐԱԶԻՆՎԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՈչ սովորական այցով այսօր Գյումրի էր այցելել կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: «Փրկարարական ծառայության մասին» օրենքի համաձայն ծագել է հատուկ փրկարարական ծառայության անցնելու խնդիր, որի համար սկսվել է մասնագետների որակավորում:
Նոր կառույցը ոչ միայն նախորդի իրավական ժառանգորդն է լինելու, այլեւ իրականացնելու է նոր խնդիրներ, ունենալու է քաղ.ծառայողներ, տեխսպասարկողներ եւ հատուկ փրկարարական ծառայողներ: Նախկին հրշեջ մասերն անվանվելու են հատուկ փրկարարական ջոկատներ: Սպասվում է նաեւ մասնագիտական ու ժամանակակից տեխնիկական վերազինում: Նոր տեխնիկան նախորդից թանկ է 10 անգամ, շահագործումն էլ հմտություններ է պահանջում:
Գյումրիի «Ցայգ» հ/ը