ԳՅՈՒՄՐԻԻ ՋՈՒՐԸ ԿՈՐՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին ամսիներին Գյումրիում հաճախակի են դարձել ջրագծերի վթարները: Դրանք հիմնականում մաշված խողովակաշարերի հետեւանք են: Գյումրիի նախկին Եռանկյունի, ներկայիս 209 տնակային թաղամասի վթարի հետեւանքով գրանցվում է վայրկյանում 15 լիտր խմելու ջրի կորուստ: Այս թաղամասում վթարի վերացումը կապված է մեծ դժվարությունների հետ։
Տարիներ առաջ, երբ հիմնվել էր Եռանկյունի թաղամասը, ջեռուցման համակարգերն ու ջրագծերը կառուցվել են միասին: Հիմա դրանք տարբերակելն ու հայտնաբերելը բավական դժվար աշխատանք է, քանի որ խողովակները գտնվում են մեծ խորության վրա։ Անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունն եւս դժվարացնում է գործընթացը։
Մեծ է նաեւ Մուշ թաղամասի վթարը: Վնասվել է 500 մմ տրամագծով խողովակաշարը: Այն սպասարկում է ամբողջ Մուշ թաղամասը, Շիրակացի փողոցին եւ Ավտոկայանին հարակից թաղամասերը:
Վթարների վերականգնման ուղղությամբ տարվում են աշխատանքներ, իսկ յուրաքանչյուր լիտր ջրի կորուստն, ըստ ՋՋՀՇ «Շիրակ» մասնաճյուղի գլխավոր խորհրդական Գուրգեն Գեւորգյանի, անդրադառնլու է սպառողների սպասարկման որակի վրա:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ