ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՕՐՀՆԵՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու օրվա առիթով այցելել է Արթիկի ուղղիչ աշխատանքային գաղութ եւ «Գյումրի» քրեակատարողական հիմնարկ:
Թեմի Առաջնորդն ամեն տարի այդ օրը հանդիպում է կալանավորներին՝ փոխանցում նրանց Աստծո խոսքն ու պատգամները: Տարիներ առաջ հոգեւորականներն իրավունք չունեին այցելել նման հաստատություններ՝ կալանավորների շրջանում քարոզելու եւ նրանց կյանքի ճշմարիտ ուղին ցույց տալու համար: Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի կարծիքով, սակայն, հոգեւոր հովիվը պարտավոր է այցելել նաեւ ազատությունից զրկված զավակներին:
Հանդիպման ավարտին Շիրակի թեմի առաջնորդը հայրապետական օրհնությունը տվեց կալանավորներին:
Օրվա խորհրդի առիթով բաժանվեց նաեւ մատաղ։
Գյումրիի «Ցայգ» ՀԸ