Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՎԱՌՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՓՈՍԵՐԻՑ ԵՎ ՄԹԻՑ

Մարզեր

Հունիս ամսվա սկզսբից սկսվել են Գավառ քաղաքի փողոցների բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքները, որոնք ընթանում են երկու փուլով. նախ կատարվում են փոսային լցումներ, ապա նաեւ ընդհանուր, ամբողջական ասֆալտապատում:

«Աշխատանքները ընթանում են Ազատության, Գրիգոր Լուսավորիչ, Սայադյան, Զորավար Անդրանիկ փողոցներում»,- նշում է Գավառի քաղաքապետը եւ ավելացնում, որ խոսքը կապիտալ վերանորոգման մասին է: Ասֆալտապատումների համար շուրջ 16 մլն դրամ հատկացրել է ՀՀ կառավարությունը` սուբվենցիայի տեսքով, 14 մլն դրամ էլ հատկացվել է Գավառ քաղաքի բյուջեից: Աշխատանքներին աջակցում են նաեւ գավառցի բարերարները:

Նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքներն ավարտին հասցնել այս ամսվա վերջին, որից հետո քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու քաղաքի լուսավորման գործընթացին: «Լուսավորման խնդիրը նույնպես հրատապ է մեր քաղաքի համար եւ մենք արդեն ձեռք ենք բերել փողոցների լուսավորման համար անհրաժեշտ միջոցները» - ասում է Գուրգեն Մարտիրոսյանը եւ ավելացնում. «շուտով մենք կունենանք բարեկարգված եւ լուսավորված փողոցներ»:

Գավառի «Քյավառ» ՀԸ