Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարև Երևանը» Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հարցով դիմել է ՄԻՊ-ին

Հասարակություն
073921b13f6420306966feade456941d

 Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում: Հիշեցնենք, որ երկու ամսով կալանավորվել են  Երևանի ավագանու  «Բարև  Երևան»  խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Հաշվի առնելով խմբակցության փոքրաթիվ  կազմը՝ նրանցից յուրաքանչյուրի  ներկայությունն ու մասնակցությունը  խմբակցության գործունեությանը  շատ արժեքավոր է: Հետևելով   նրանց փաստաբանների  հիմնավորումներին՝ «Բարև Երևանը» համոզմունք է հայտնում, որ  Արմեն Մարտիրոսյանի և  Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում  իրենց  քաղաքական հայացքների համար, որը  հակասահմանադրական է: Նրանք  երևանցիների կողմից ընտրված  անձինք  են,  և նրանց կալանավորմամբ   խոչընդոտվել է  քաղաքացիների  նկատմամբ իրենց  պարտավորությունների իրականացումը, որն  իրեն    ժողովրդավարական հռչակած  երկրի  համար անհամատեղելի  երևույթ է: