Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Մարզեր

Սյունիքի մարզում կատարվել է 12 360 հեկտար աշնանացան եւ մոտ 8400 հեկտար գարնանացան։ Վերջին շրջանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով Կապանի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների շուրջ 20 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի դաշտերում երաշտի նշաններ են նկատվում։

Օդերեւութաբանների կանխատեսումներով հունիսի 17-ից հետո հնարավոր է եղանակի փոփոխություն։ Ըստ մարզի գուղատնտեսների, ջերմաստիճանի նվազման դեպքում երաշտի վտանգը կվերանա։ Մասնագետների գնահատմամբ իրավիճակը վերահսկվում է, դաշտերում կատարվում են ուսումնասիրություններ։

Կապանի «Սոսի» ՀԸ