Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

22 ԲՆԱԿԱՎԱՅՐ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՆՈՒՆ

Մարզեր

Աժ-ն հաստատել է Սյունիքի մարզի 19 գյուղական բնակավայրերի նոր անունները: Մարզի գյուղերի անվանափոխության ծրագիրը վաղուց է օրակարգում: Ըստ օրենքի, գյուղական բնակավայրերը ձերբազատվել են օտար անուններից:

Մարզպետարանի ներկայացրած 22 բնակավայրերից դեռեւս հաստատվել է 19-ի անվանափոխության հարցը: Երեքը քննարկման փուլում է, դրանք են` Աղբուլլաղ, Մուսալլամ եւ Օխտար գյուղերը: Օրենքի շրջանակներում նաեւ մարզի երեք բնակավայրեր ընդգրկվել են գյուղական համայնքների կազմում:

Վերին Գիրաթաղ բնակավայրը ընդգրկվել է Լեռնաձորի, իսկ Փիրլու եւ Քյուրուտ գյուղերը Գեղիի համայնքում: Նոր անուններ ընտրելիս հաշվի է առնվել գյուղի պատմական անցյալը: Մարզի քարտեզում վերջնականապես կջնջվեն օտար անունները:

Կապանի «Սոսի» ՀԸ