A
A
ՇԻՐԱԿՑԻՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում մեկնարկել է «Հայ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը եւ փառատոնը» խորագրով ամենամյա հանրապետական երկրորդ փառատոն-գիտաժողովը:
Փառատոնի նպատակն է թարմացնել հիշողությունն ու մեկ անգամ եւս արժեքավորել Շիրակի մարզի եւ Գյումրիի կոմպոզիտորների թողած մշակութային ժառանգությունը: Երաժշտական մասից զատ, փառատոնն ունի նաեւ տեսական բաժին, որտեղ երաժիշտ-արվեստագետները ներկայացնում են իրենց գիտական ուսումնասիրություններն ու նկատառումները:
Գիտաժողովը կարեւոր է նրանով, որ ուսանողներին եւս հնարավորություն է ընձեռնվում իրենց գիտական հետազոտությունները ներկայացնել մասնագետների դատին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ