Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՀԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարզեր

Երեկ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանը եւ Հակոբ Հակոբյանը: Մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց Գավառի տարածքի, մասնավորապես Ծաղկաշեն, Սարուխան, Գեղարքունիք համայնքներում խորքային հորերի կառուցման եւ շահագործման, ինչպես նաեւ Գավառագետի որոշ հատվածների մաքրման հետ կապված խնդիրներ:

Գյուղնախարարը ծանոթացավ նաեւ Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էր այս տարվա 2006թ ապրիլ ամսից` «Գյուղական տարածքների տնտեսության զարգացման» ծրագրի ֆինանսավորմամբ: Դավիթ Լոքյանն այցելեց նաեւ Վերին Գետաշեն, որի բնակչությունը խմելու ինքնահոս ջրատարի շահագործման խնդրում անհամաձայնություն ունի ներքին գետաշենցիների հետ: «Երկու համայնքների բնակիչների անհամաձայնության արդյունքնում ջրագծի կառուցումը դադարեցվել էր»,- նշում է նախարարը եւ ավելացնում, որ 2 օրերի ընթացքում հարցը կքննարկվի ՀՀ Վարչապետի հետ եւ վերջնական լուծում կտրվի: Մարտունու քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստման, երաշտի հետեւանքները մեղմելու, գյուղատնտեսական մեքենաների եւ մեխանիզմների պարկը թարմացնելու հետ կապված հիմնահարցեր:

Գեղարքունիքի մարզպետ Արսեն Գրիգորյանը նշեց, որ մարզում կարեւոր 2 հիմնախնդիրներ արդեն լուծվել են: «ՀՀ կառավարությունը 63 մլն դրամ է հատկացրել Նորատուսում անցնող Գավառագետի մաքրման աշխատանքների իրականացման համար», - ասում է մարզպետը: «Երկրորդ կարեւոր խնդիրն այն էր, որ մեր տարածքի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի շնորհիվ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի 2 կիլոմետրանոց ճանապարհը ընդգրկվեց «Գյուղական տարածքների տնտեսության զարգացման» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Գավառ-Գեղարքունիք ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների մեջ»: Դավիթ Լոքյանն էլ վկայեց, որ Գեղարքունիքի մարզում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն դրանց գերակշիռ մասն արդեն լուծման փուլում է: «Հրանուշ Հակոբյանի կողմից Գեղարքունիքի մարզին վերաբերող շատ խնդիրներ են բարձրացվել խորհրդարանում եւ մենք առաջնահերթությունը տվել ենք գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Կարծում եմ, որ մարզում ձեւավորված թիմի` մարզպետի եւ պատգամավորների միջնորդությամբ մենք կշարունակենք հիմնահարցերին վերջնական լուծում տալ», - նշեց նախարարը:

Գավառի «Քյավառ» Հ/Ը