Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանդիպել է երիտասարդներին

Հասարակություն
100816_HinShenEritforum_-Info

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին այցելել է Շուշիի շրջան եւ Հին շեն գյուղում հանդիպել <<Արցախի երիտֆորում>> ամենամյա ծրագրի մասնակից երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքական ոլորտներին, երիտասարդական քաղաքականությանը եւ մի շարք այլ բնագավառների վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են ունենում երիտասարդների միջեւ համախմբվածության ամրապնդման, նրանց աշխարհայացքի զարգացման եւ ընդլայնման վրա:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ