A
A
ՀՀԿ-ական կանայք գնացել են Ղարաբաղ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ