ՈՐՍՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԵլնելով Սեւանա լճի ու նրա ձկնաշխարհի բնապահպանական խնդիրներից՝ հանրապետության բնապահպանության նախարարի 2006թ-ի հունիսի 12-ի թիվ հրամանով, հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ, Սեւանա լճում այս անգամ արգելվել է բոլոր տեսակի ձկների արդյունագործական որսը:
Հրամանում հատկապես ընդգծվում է նշված ժամանակամիջոցում սիգ տեսակի ձկան պոպուլացիայի՝ գիրացման ու մայրական կազմի հասունացման կարեւորությունը: «Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում այդ առթիվ հրավիրվել է ընդլայնված խորհրդակցություն, կատարվել է աշխատանքի բաժանում, որոշվել են առաջիկա անելիքները:
Որպեսզի կատարվի նախարարի հրամանը «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն իր հերթին բազմաթիվ հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն պետք է ավելի խստացվի Սեւանա լճի վերահսկողությունը: Այդ ընթացքում շարունակվելու է եւ գիտական հիմնավորմամբ, բազմակողմանիորեն ու խորությամբ իրականացվելու է սիգ տեսակի ձկան պոպուլացիայի ուսումնասիրությունը եւ արդյունքները պարբերաբար ներկայացվելու են ըստ պահանջի:
Ազգային պարկի Սեւանի, Նորատուսի, Մարտունու եւ Վարդենիսի մասնաճյուղերի տնօրեններին էլ հանձնարարվել է համախմբել կոլեկտիվների բոլոր ուժերը եւ տեղերում ապահովել Ս—անա լճում ձկան արդյունագործական որսը արգելոլու մասին բնապահպանության նախարարի հրամանի անթերի կատարումը:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի կատարման ընթացքը նշված ժամանակամիջոցում պարբերաբար կքննարկվի ազգային պարկի տնօրենի մոտ հրավիրվող արտադրական խորհրդակցություններում:
Սեւանի «STV 1» ՀԸ