A
A
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։ Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։ Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր։ Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։ _______________________________________________________
Անբացատրելի զգացողություններ ունեմ. Սիմոն Մարտիրոսյան
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:
«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: