Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ըմբիշները կրկնակի հաղթանակով մեկնարկեցին Ռիո-2016-ում

Սպորտ
a1rio-borba

Հայաստանի հունահռոմեական հավաքականի երկու անդամներն այսօր հաջող սկսեցին ելույթները Ռիոյում ընթացող օլիմպիական խաղերում:   Նրանցից առաջինը մրցագորգ մտավ 66կգ քաշային Միրհան Հարությունյանը: Նա առաջին մենամարտում 9:0 հաշվով պարզապես ջախջախեց եգիպտացի ըմբիշ Սալեհ Ահմեդ Կախկին եւ մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը կմրցի հարավկորեացի Հան Սյու Ռուի հետ:   98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը մեկնարկային մարտում 5:2 հաշվով պարտության մատնեց իտալացի Դայգորո Տիմոնչինիին: Քառորդ եզրափակիչ փուլում նա ուժերը կչափի ռումինացի Ալին Ալեքսուկ Չիուրարիուի հետ:   Հաւողության դեպքում մեր ըմբիշները կտնեն կիսաեզրափակիչ եւ էլ ավելի մեծ հայտ կներկայացնեն մեդալ նվաճելու համար: