Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի ենթարկված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)

Հասարակություն
nkar-2

Երեկ Երեւանում  վթարի ենթարկված զինծառայողներից ինը վաղը դուրս կգրվեն հիվանդանոցներից. «Վթարից հետո որեւէ մեկի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ չունենք: Այս պահին դեռեւս բոլոր 17 տուժածները գտնվում են ստացիոնարներում, բայց պլանավորված է դուրս գրել, որովհետեւ  արդեն ստացիոնար բուժման կարիք չունեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ Գեւորգ Ոսկանյանը: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում  բուժվում է վթարից տուժած վեց զինծառայող, Երեւանի կայազորային հոսպիտալում՝ ինը: Եվս երկու տուժած գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: «Հիմնականում դրանք քերծվածքներ են, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Ընդամենը մեկ հոգու մոտ կա ազդրի վզիկի կոտրվածք, մեկ հիվանդի մոտ կոնքի կոտրվածք՝ առանց լուրջ տեղաշարժերի, որը, կարծում եմ, վիրահատության կարիք չի ունենալու, մեկ տուժածի մոտ անրակի կոտրվածք՝ պլանային վիրահատության կարիք ունի: Գլխուղեղի ցնցումով ունենք՝ առանց որեւէ նյարդաբանական խանգարումների»,-ասաց Ոսկանյանը: Հյուսիսային ավտոկայանի մոտ ժամկետային  զինծառայողներ տեղափոխող «Սադկո» մակնիշի  մեքենայի  կողաշրջման պատճառը  դեռեւս անհայտ է։