A
A
Արթուր Ալեքսանյանը նույնպես մտավ Ռիո-2016-ի եզրափակիչ (տեսանյութ)
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նույնպես մտավ Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի համար: Մեր 98 կգ քաշային ըմբիշը կիսաեզրափակիչ մրցամարտում 9:0 հաշվով պարզապես ջախջախեց թուրք Սենկ Իլդեմին եւ մաքուր հաղթանակ տարավ: Եզրափակիչ մենամարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի կուբացի Յասմանի Լուգո Կաբրերան, որը կիսաեզրափակիչ փուլում 2:0 հաշվով առավելության հասավ շվեդացի Ստեֆան Շոնի նկատմամբ: