A
A
Միհրան Հարությունյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Ռիոյի օլիմպիական խաղերում: Մեր 66կգ քաշային ըմբիշը եզրափակիչում ուժերը չափեց սերբ Դավոր Ստեֆանեկի հետ: Մրցամարտում չնայած գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 արդյունք, սակայն հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը, քանի որ նա էր վաստակել վերջին միավորը: Ավաղ, ըմբշամարտի անտրամաբանական մրցակարգի հետեւանքով Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից: Դիտել տեսանյութը այստեղ
Այս ամենը կեղտ է. Միհրան Հարությունյան
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։ «Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,-ասաց Հարությունյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափում էր սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։ ՀԱՕԿ [caption id="attachment_1481011" align="alignright" width="683"]
on Day 11 of the Rio 2016 Olympic Games at Carioca Arena 2 on August 16, 2016 in Rio de Janeiro, Brazil.[/caption]
[caption id="attachment_1481013" align="alignright" width="1024"]
on Day 11 of the Rio 2016 Olympic Games at Carioca Arena 2 on August 16, 2016 in Rio de Janeiro, Brazil.[/caption]