Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթլետ Ամալյա Շարոյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Սպորտ
1250

Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Ամալյա Շարոյանը մասնակցեց Օլիմպիական խաղերի կանանց հեռացատկի մրցումներին: Շարոյանն ընդգրկված էր առաջին ենթախմբում, և երեք ցատկերից ամենաշատը ցատկեց 5 մետր 95 սմ: Ընդհանուր հաշվարկում հայ աթլետը զբաղեցրեց 35-րդ տեղը: Նախօրեին որակավորման փուլը չէին հաղթահարել նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը, Դիանա Խուբեսերյանը: ՀԱՕԿ