Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» աջակիցների հավաքը Ազատության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
FotorCreatedgf

Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդի հրավիրած հանրահաքը: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ընթերցեց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Եղիազարյանի նամակը՝ բանտից: Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև օրեր առաջ գրավի դիմաց ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա  ընդգծեց, որ  իր նպատակաները մնում են նույնը, որևէ բան չի փոխվել: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ անկախության տոնը սեպտեմբերի 21–ին նշելու են առանձնահատուկ, պետական միջոցառումներից առանձին՝ որպես ժողովրդական տոն։ Նա նշեց, որ իշխանափոխությունը շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվեց․ պայմանավորվեցին հանդիպել հաջորդ ուրբաթ: