Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Ավետիսյանը և Արեգ Կյուրեղյանը կմնան կալանքի տակ. թարմացվում է

Կարևոր լուրեր Հասարակություն
veraqnnich-qreakan-dataran

12:50 Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց նաև  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի բողոքները: Նրանք պահանջում էին փոխել խափանման միջոցը կամ գրավով իրենց ազատ արձակել: Դատական նիստին ոչ Վարուժան Ավետիսյանը,  և ոչ էլ Արեգ Կյուրեղյանը ներկա չեն եղել: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը տեղեկացրեց, որ ինքը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Արեգ Կյուրեղյանի ներկայությունը ապահովելու համար, սակայն դատավորը որոշել է այդ հարցին անդրադառնալ կողմերին լսելուց հետո: Ինչին ի պատասխան, Մուշեղ Շուշանյանը լքել է նիստերի դահլիճը, սակայն, դա չի խանգարել դատավորին որոշում կայացնել: 11:30 Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Թորոս Թորոսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք  և պատանդ պահելու մեջ: Վերջինիս պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել,  որոշակի առումով նրան առաջադրված մեղադրանքները քաղաքական են, քանի որ  չի նշվում , թե կոնկրետ որ  գործողության մեջ է մեղադրվում: Թորոս Թորոսյանը պատերազմի մասնակից է, նախկին սպա, ընդ որում նրա ընտանիքը  բնակվում է Շուշիում: