Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատազրկվածը հարց է տալիս՝ դուրս եկա, ի՞նչ անեմ (տեսանյութ)

Հասարակություն
khudoyan

Ազատազրկված անձանց հետ հոգեբանական լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի նրանք կարողանան հարմարվել ազատության մեջ: Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքերով՝   մեզ մոտ ազատազրկված անձինք գիտակցաբար եւ ենթագիտակցաբար չեն ցանկանում կալանավայրերից դուրս գալ եւ դուրս գալուց հետո էլ  ենթագիտակցաբար այնպես են անում, որ նորից հայտնվեն այնտեղ «Միջավայրը հարազատ է դառնում, երեք,  չորս տարի գտնվելով այնտեղ մնալով մարդը չի վերափոխվում:  Հասարակության դիրքորոշումն էլ խիստ բացասական է, շատերը աշխատանքի չեն ընդունում:  Աղջկա ծնողները կարող են ասել դա հանցագործ տարր է, լքի»,- նշում է Սամվել Խուդոյանը: Հոգեբանն ահազանգում է՝ շատ ազատազրկվածներ հարց են տալիս իրենք իրենց: «Լավ դուրս եկա,  ի՞նչ անեմ, եւ պատասխան չստանալով,  ընտրում է հանցագործության ճանապարհը, ինքնասպանություններն էլ են շատ»: Ըստ նրա՝ հատկապես մինչեւ 30 տարեկան անձինք կրկին մտնում են հանցագործ աշխարհ, քանի որ նրանց աշխարհահայացքը դեռ չի ձեւավորվել: