Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցների մի զգալի հատված 300-ից քիչ աշակերտ ունի

Հասարակություն
MHM93292-copy

Ուսումնական տարվան ընդառաջ՝ խորհրդակցություն տնօրենների հետ։ Այսօր Մոսկվայի տանը Երևանի քաղաքապետարանի ու Կրթության և գիտության նախարարության կազմակերպմամբ անցկացվեց տնօրենների հետ խորհրդաժողով։ «Ծնողների համար կարևոր է դպրոցներում 4-րդ և 9-րդ դասարանների քննությունների ձևաչափերի փոփոխությունը։ Մենք վերադարձրինք բանավոր քննությունը, փոխադրությունը և շարադրությունը։ Շատ մեծ խնդիր է փոքր կոմպլեկտացիա ունեցող դպրոցների հարցը։ Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանների ձևաչափը կրթության որակի վրա ազդում է։ Մեր դպրոցների մի զգալի հատված 300-ից քիչ աշակերտ ունի»,-նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ Իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չհերքեց. դպրոցներում կան խնդիրներ։  «Դա  հիմնականում վերանորոգման աշխատանքների ուղղությամբ։ Դպրոցների 40 տոկոսում այդ աշխատանքներն ավարտված են, բայց 60-ում հարմարավետության խնդիրն է»։ Դիտարկմանը, որ տնօրեն մայրերին շատ դպրոցներում փոխարինել էին դուստրերը, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Մենք հետևողական ենք լինելու։ Ինձ համար էլ ընդունելի չէ, և դա պետք է մեր ուշադրության կենտրոնում լիներ։ Այո, մայրերը տնօրեններ են եղել, իրենց երեխաները նորից նորմալ և արժանի կարող էին տնօրեն լինել։ Բայց մենք ոչ թե պետք է փորձենք իրենց այդ նույն դպրոցում տեսնել, այլ հնարավորություն տանք այլ դպրոցներում մրցույթների մասնակցելու»։