Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կանցկացվի ճապոնական Բուդո փառատոն (տեսանյութ)

Սպորտ
sport-paraton

Սեպտեմբերի 8-11-ը Երեւանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների Բուդո փառատոն: «Այդ փառատոնի օգնությամբ մենք ցանկանում ենք հայ ժողովրդին ծանոթացնել ճապոնական մշակույթի հետ: Անձամբ մասնակցելու եմ կենդոյի ցուցադրական ելույթներին», - այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Փառատոնի շրջանակում ցուցադրական ելույթներով հանդես կգան Հայաստանի ձյուդոյի, այկիդո այկիկայ եւ բուդոշին կարատեի ֆեդերացիաների մարզիկները: «Սեպտեմբերի 11-ին «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա ճապոնական տարբեր մարտարվեստների ցուցադրական ելույթներ: Դրանց կմասնակցեն մոտ 200 հայ ձյուդոյիստներ եւ կարատեիստներ: Վերջին 30 րոպեները կտրամադրվեն Ճապոնիայից ժամանած Կենդո մարզաձեւի մարզիչներին՝ սենսեյներին, որոնք հանդես կգան հատուկ ծրագրով», - ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը: Էյջի Տագուչին նշեց, որ իրենք առաջին անգամ են անցկացնում նման փառատոն, եւ ուրախ են, որ այն կազմակերպելու ցանկություն է հայտնել Հայաստանը: Հավելենք, որ Ճապոնիայի դեսպանությունը հաճելի նվեր է պատրաստել նաեւ հայ թատերասերների համար: Սեպտեմբերի 26-27-ին Երեւանում կլինի Ճապոնիայում մեծ համբավ ունեցող «Նո» թատրոնը: