ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԵՆ ՇԱՏԵՐԸ, ԲԱՅՑ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱմփոփվեցին Գավառի պետական համալսարանի ավարտական պետական քննությունների արդյունքները: 2005-2006 ուսումնական տարվա սկզբին ուսանողների թիվը եղել է 262: Նրանցից միայն 246-ին թույլատրվեց մասնակցելու պետական քննություններին եւ դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը:
27 ուսանող ստացել է անբավարար գնահատական, իսկ 52 շրջանավարտների շնորհվել է գերազանցության դիպլոմ, որոնցից բանասիրական ֆակուլտետից` 23-ի, տնտեսագիտականից` 13, բնագիտական ֆակուլտետից` 8 եւ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետից` 8-ի: Ինչպես նշում է համալսարանի ուսումնական գծով նախկին պրոռեկտոր (այժմ նա վարում է գիտական գծով պրոռեկտորի պաշտոնը-խմբ.) Վարդան Հայրապետյանը «ընդհանուր առմամբ քննությունները բոլոր առումներով անցել են «Պետական քննությունների կարգին» համապատասխան»:
Գավառի «Քյավառ» ՀԸ