Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրետա Վարդանյանը 5-րդն է Պարալիմպիկ խաղերում

Սպորտ
medd

Ռիո դե Ժանեյրոյում այս օրերին ընթացող 15-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանից հանդես եկող երկու ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները: Ծանրորդ Գրետա Վարդանյանը պաուերլիֆթինգի (հրում պառկած դիրքից) մրցումների 55 կգ քաշային կարգում հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները եւ ցույց տվեց 96 կգ արդյունք: Նա 9 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը: Այս քաշային կարգում պարալիմպիկ խաղերի չեմպիոն հռչակվեց մեքսիկացի Ամալյա Պերեսը, որը սահմանեց աշխարհի նոր ռեկորդ՝ 130 կգ: Հայաստանը ներկայացնող լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը մասնակցեց կանանց 50 մետր ազատ ոճ լողի մրցումներին: Նա ցույց տվեց 46.82 վրկ արդյունք եւ գրավեց 20-րդ տեղը: