Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻՑ

Մարզեր

Սյունիքի մարզում գրանցվել են բրուցելոզով եւ տուլարեմիայուվ վարակման դեպքեր։

Կովսականի բնակիչ 20 -ամյա Վարոս Ստեփանյանը Կապանի հիվանդանոց է տեղափոխվել շաբաթներ առաջ։ Ունեցել է հոդացավեր, ախորժակի անկում եւ այլ գանգատներ։ Սակայն հիվանդի մոտ բրուցելոզ դիագնոզը ախտորոշել են մայրաքաղաքում։ Այժմ Վարոս Ստեփանյանը բուժվում է Կապանի հիվանդանոցում շաբաթներ հետո։ Նա բրուցելոզով վարակվել է անասունների հետ շփվելիս։ Ըստ մասնագետների, ներկայումս վարակվելու վտանգը սպառնում է նաեւ ընտանիքի մյուս անդամներին։ Հիգիենիկ եւ հակահամաճարակային մարզային տեսչությունը հետազոտում է բոլոր անասուններին եւ ընտանիքի անդամներին։

Անասնաբույժների հավաստմամբ, մարզում հիվանդության տարածման վտանգը մեծացել է։ Կովսականում պահվում են ոչ միայն Սյունիքի, այլեւ մյուս մարզերի անասունները։ Ըստ Կապանի անասնաբուժական պետական տեսչության պետ Արթուր Խաչատրյանի, այժմ արհեստական բեղմնավորում չի կատարվում, անասուններն էլ բազմանում են ազատ ճանապարհով։

Ի դեպ, Սիսիանի տարածաշրջանումՀատուկ վտանգավոր վարակների կանխարգելման մարզային կենտրոնի աշխատակիցները տուլարեմիայի մեկ դեպք են հայտնաբերել ։ Վարակվածը Անգեղակոթ գյուղի բնակիչ է։ Հիվանդի խոսքերով, նա վարակվել է աղբյուրից ջուր խմելուց հետո։ Խիստ հսկողություն է սահմանվել Սիսիանի համայնքի ջրամատակարարման ցանցում եւ ջրամբարներում։ Կապանի «Սոսի» ՀԸ