Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի օլիմպիադայում հաղթեցին ԱՄՆ-ն ու Չինաստանը

Սպորտ
sport-chess-olimpiada

  Այսօր ավարտվել է շախմատի Համաշխարհային 42-րդ օլիմպիադան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, տղամարդկանց մրցաշարում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հավաքականները վաստակել են 20-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո օլիմպիադայի չեմպիոն է հռչակվել ԱՄՆ-ի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան, երրորդ՝ Ռուսաստանը: Կանանց մրցաշարում հաղթանակ է տարել Չինաստանի հավաքականը, որը 22 հնարավորից վաստակել է 20 միավոր եւ վստահորեն գրավել 1-ին հորիզոնականը: Մրցանակային 2-3-րդ տեղերը գրաված Լեհաստանի եւ Ուկրաինայի ազգային թիմերը առաջատարից հետ են մնացել երեքական միավորով: Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հրաժարվել էին մասնակցությունից, քանի որ այն կայացել է Բաքվում: Այնուամենայնիվ,  հայազգի երկու շախմատիստուհիներ մասնակցել են այս օլիմպիադային: Հոլանդիայի կանանց հավաքականի կազմում հանդես է եկել մեր հայրենակից Աննա-Մայա Ղազարյանը, իսկ Ուզբեկստանի կանանց թիմում՝ Իրինա Գեւորգյանը: