Թղթի վրա եւ իրականում.«Եթե երեխայի կյանքին սպառնալիք կա, նոր կարելի է մտածել ընտանիքից հանելու մասին» (տեսանյութ)
Միայն շատ բացառիկ դեպքերում , եթե, օրինակ, երեխայի կյանքին, անվտանգությանը, առողջությանը սպառնալիք կա. կարելի է մտածել երեխային ընտանիքից հանելու մասին: Մնացած դեպքերում երեխայի խնամքը հնարավոր է կազմակերպել ընտանիքում։ Ասում է «Ընտանիք եւ համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը՝ «Ա1+» հեռուստաընկերության «Թղթի վրա եւ իրականում» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ։ «Հայաստանում ծնողները երեխաների գիշերօթիկ դպրոցներ են տանում աղքատության, սոցիալական տարբեր խնդիրների պատճառով, սակայն մասնագետները գտնում են, որ երեխան պետք է ապրի ընտանիքում եւ գիշերօթիկ հաստատություններին պետք է փոխարինեն ցերեկային հոգածության կենտրոնները: Այն ծախսերը, որ պետությունը կատարում է գիշերօթիկում երեխաներին պահելու համար, պետք է ուղղվեն ընտանիքներին»,- ասում է Քնարիկ Գարանֆիլյանը։ Նրա խոսքերով՝ պետք է օգնել եւ ուժեղացնել ընտանիքներին, որպեսզի նրանք ի զորու լինեն ինքնուրույն խնամելու երեխաներին:
«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանի դիտարկմամբ ՝ Հայաստանում երեխաների աղքատության 42 տոկոսանոց ցուցանիշը մեր երկրում առկա լուրջ խնդիրների ապացույցն է: Նրա դիտարկմամբ՝ անհրաժեշտ է փոքր տարիքից կրթել երեխաներին որպես ապագա քաղաքացիներ եւ նրանք պետության համար կդառնան, ոչ թե նպաստառուներ, այլ հարկատուներ: Մանրամասները տեսանյութում