A
A
ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Հայաստանի թեկնածուն
Սլովենցի Ալեքսանդր Չեֆերինը ընտրվել է Եվրոպայի ֆուտբոլային միության նոր նախագահ: Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Այսօր կայացած ընտրության ժամանակ Ալեքսանդր Չեֆերինը 42 ձայն է վաստակել ընդհանուր 55-ից: Նա բավական առաջ է անցել իր միակ մրցակցից՝ հոլանդացի Միխայել վան Պրաագից: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինին, անցած տարի զրկվել էր իր պաշտոնից՝ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալում հայտնվելու համար: Նա այսօր պաշտոնապես հրաժարական է տվել: Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանել է հենց Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությունը: