Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետը խորհուրդ է տալիս վարչապետին՝ իշխանությունը հավաքել իր ձեռքը (տեսանյութ)

Քաղաքականություն
Shirinyan

Հայաստանը գնում է խորհրդարանական հանրապետության, եւ այստեղ սովորական վարչապետի  փոփոխություն տեղի չի ունեցել:   Անդրադառնալով «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուն՝ նշեց քաղաքագետ  Լեւոն Շիրինյանը. «Այն կանցլերի պաշտոն է, ըստ էության, ու հիմնվում է  գերմանական մոդելի վրա: Բայց այստեղ հիմնական մեխը խփել է Սասնա ծռերի զինված ապստամբությունը»: Շիրինյանի խոսքերով՝ ապրիլից Հայաստանում եւ Արցախում սկսված ճգնաժամը, ինչպես նաեւ Սասնա ծռերի գործողությունները ստիպեցին Կրեմլում բանակցությունների բալանսավորում կատարել: Նրա խոսքերով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքականության տեխնոլոգիական մասին տիրապետում է եւ նրան մի  գեղեցիկ օր չեն կարող ասել, որ թողի գնա: «Եթե ես լինեի, շատ արագ իշխանությունը կհավաքեի  իմ ձեռքը:  Դիմացը խորհրդարանական կառավարման մոդելն է, մի որոշ ժամանակ հետո կաբինետ ձեւավորելուց հետո կանցլերի ֆունկցիաներ կվերցնեի, ու ոչ մեկը չի կարող չի կարող խանգարել»: Լեւոն Շիրինյանի ցանկությունը մեկն է՝Կարեն Կարապետյանը չլինի շարքային վարչապետ: «Նոր վարչապետը ըստ նրա պետք է աշխատի հին եւ նոր դեմքերով:  Կոմպրոմիս կարող է լինել, որովհետեւ տնտեսության հարց կա, օլիգարխիայի հարցը կա, աղքատ երկիրը կարող է երկրից կապիտալի բացարձակ արտահոսք ունենալ:Դրա համար պետք է ջենթլմենական պայմանավորվածություն լինի»: Ըստ նրա՝ նոր սահմանադրությունը նոր սկզբի հնարավորությունը տալիս է, եթե նոր վարչապետը ցանկանա ժողովրդի պատմության մեջ դերակատար լինել: