Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատկացվել են թանկարժեք հակաուռուցքային դեղեր

Քաղաքականություն
aroxch

ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր` Կելեքս (լիոֆիլացված դոքսոռուբիցին հ-քլ) ն/ե 50մգ/25մլ Էտոպոզիդ ն/ե 20մգ/մլ 25մլ Մեթոտրեքսատ ն/ե 25մգ/մլ 10մլ Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: «Վ.Ա.Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ ԵՊԲՀ Մուրացանի համալսարանական հիվանդանոցին Շիրակի մարզ Լոռու մարզ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ