Իրավապաշտպանը արդյունավետ ընտրությունների հույս չունի (տեսանյութ)
Ընտրությունից հետո քվեարկած անձանց ցուցակների հրապարակումն, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, կարող է արդյունավետ լինել միայն մեկ դեպքում. «Եթե ընտրական ցուցակում տարանջատված լինի բացակա և առկա ընտրողների ցուցակները։ Այսինքն՝ ես այդ գործիքի միջոցով կարողանամ համեմատել՝ հասկանալու՝ քվեարկածների մեջ կա՞ն արդյոք մարդիկ բացակա անձանցից»։ Արթուր Սաքունցը չի կիսում իշխանությունների խոսքերին հավատացողների լավատեսությունը, թե հնարավոր կլինի իրականացված փոփոխություններով հավաքագրել փաստեր կեղծիքների մասին և հասնել դրանք իրականացնողների պատժին։ «Ընտրական օրենսգրքում չկա նման մեխանիզմ, որ ասենք՝ ընտրախախտումների թիվը հասնում է ինչ որ մակարդակի, որն ազդում է ընտրական արդյունքների վրա, ինչպե՞ս են անելու։ Բացատահայտված սխալները ազդեցություն ունենալո՞ւ են և ինչպես են ունենալու»,- բացատրում է իրավապաշտպանը։ Մանրամասները՝ տեսանյութում