Արտագաղթն ազդում է բիզնեսի վրա (տեսանյութ)
Հայաստանից արտագաղթի ծավալները բացասական են ազդում ապրանքներ արտադրող ընկերությունների վրա։ Օճառների, շամպունների ու լոսյոնների արտադրությամբ զբաղվող «ԱԿԼ Հովհաննիսյաններ» ընկերությունը, թեև ընդլայնման ներուժ ունի, սակայն այդ մասին չի մտածում։ «Այդպես է՝ հաշվի առնելով Հայաստանի փոքր բնակչությունը, փոքր շուկան մեր ծավալներն այդքան մեծ են։ Մենք կարող ենք արտադրել մեծ քանակություն պարզապես պատվերի հարցն է»,- ասում է ընկերության համահիմնադիր Լևոն Հովհաննիսյանը։ Ընկերությունը հայկական շուկայում է արդեն 10 տարի։ Թեև կարող են ավելի մեծ արտադրություն կազմակերպել, սակայն կա իրացման խնդիր։ Ավելի մեծ եկամուտ կստանային Եվրամիության երկրներ արտահանման դեպքում, մինչդեռ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո նախընտրելի է դարձել Ռուսաստան արտահանումը։ «Գործընթացը շատ արագ է ստացվում, հարկային հարցերը բավականին շատ թեթևացել է»։ Դեռ 20 տարի առաջ մեղվաբուծությամբ է զբաղվում Լոռու Շիրակամուտ գյուղի բնակիչ Մերոպ Հարությունյանը։ Տարեկան 1-ից 2 տոննա մեղր արտադրող ընկերության համար զարգանալու խոչընդոտ կա։ «Ցանկալի կլիներ, եթե արտահանվող անալիզների համար գները էժանացնեին կամ անվճար լինեին, որպեսզի մարդիկ մեղր իրացնեին։ Եվրոպա Ռուսաստան արտահանելու համար բարձր գներ են»,- նշում է Մեսրոպ Հարությունյանը։ 2009 թվականի տնտեսական ճգնաժամից դեռ ուշքի չի եկել արևելյան մասնագիտացված սնունդ արտադրող և իրացնող Հալեպ ընկերությունը։ «Հաճախորդների քանակը, մուտքը խանութ մնացել է նույնը, ուղղակի, եթե առաջ 10-ի էր ինքը առևտուր անում, հիմա 5-ի է անում»,- ասում է ընկերության ներկայացուցիչ Ալին Սարյանը։ Արտադրանքը հիմնականում իրացնում են Երևանում գտնվող երեք խանութներում։ Գնորդներ ունեն նաև մերձավորարևելյան երկրներից։ Միայն թե հարաբերությունները պետության հետ հարթ չեն ընթանում։ «Իրենք չգիտեն՝ ինչ են ուզում, միշտ օրենքները փոխվում են։ Հազիվ ադապտացիա ենք լինում նոր օրենքին, երեք ամիս չանցած նոր բան են ավելացնում։ Ոնց որ միայն նստես մտածես, իրենց օրենքները սովորես, փոխանակ բիզնեսը զարգացնես»։ Սեպտեմբերի 16-ից 18-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային սրահում հնարավոր կլինի ծանոթանալ 120 տեղական ու արտասահմանյան ընկերությունների արտադրանքին։ Արմենիա Էքսպո 2016 ցուցահանդեսն անցկացվում է 16-րդ անգամ։