Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. կան զոհեր

Հասարակություն
5c05632eed31735b60e8b4117c9fd8bf

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Կ. Ռ.-ին (ՌԴ քաղաքացի), ով վարորդի հետ հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ե.-ի (ՌԴ քաղաքացի, ծնվ.1989 թ.) և մեկ անձը չպարզված քաղաքացու դիերը: ԱԻՆ