Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկահովիտ համայնքում հրմշտոց ու բղավոցներ են. news.am (տեսանյութ)

Քաղաքականություն
sus

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ համայնքի ղեկավարի ընտրություն է ընթանում, քիչ առաջ քաշքշուք է գրանցվել։ Աղբյուրը  հաղորդում է, որ մի տղամարդ մոտեցել է գյուղապետի կալանավորված թեկնածու, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կնոջը, ներկայացել որպես վստահված անձ եւ պահանջել, որ դադարեցնի ակցիան։ Ակցիա ասելով՝ նա նկատի ուներ հանգամանքը, որ Խանդոյանի կինը տեղամասում էր գտնվում նրա լուսանկարով շապիկով։ Այդ տղամարդու փաստաթղթերը ստուգել եւ պարզել են, որ նա վստահված անձ չէ։ Քաշքշուք է առաջացել, տղամարդուն դուրս են հանել ընտրատեղամասի տարածքից։ Մանրամասներն՝ այստեղ