Ծաղկահովիտում լարված իրավիճակ է. դադարեցվել է քվեարկությունը. ՀԺ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում որոշ ժամանակահատածով դադարեցվել է քվեարկությւոնը, ընտրական տեղամասում խառնաշփոթ է եղել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի թեկնածու Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնան: Նա պատմեց, որ այսօր ընտրատեղմաս է մտել Արայիկ Խանդոյանի կինը՝ Միայնակ Գայլի դիմանկարով շապիկով: Այդ ժամանակ անհայտ անձինք մտել են ընտրատեղամաս եւ պահանջել են դադարեցնել ընտրական գործընթացը՝ հայտարարելով, որ այդ կերպ Խանդոյանի կինը քարոզչություն է կատարում, որն էլ Ընտրական օրենսգրքի համաձայն խախտում է: Պահանջել են, որ այդ պահին նա հանի հագից շապիկը, սակայն Խանդոյանի կինն ընդդիմացել է՝ ասելով, որ նման շապիկ կրելն իր իրավունքն է: Այդ պահին քվեարկությունը դադարեցվել է: Որոշ ժամանակ անց քվեարկությունը վերսկսվել է: Մանրամասներն՝ այստեղ