A
A
ԱՄՆ օդուժը սխալմա՞մբ Է ռմբակոծել.Պուտինը պահանջում է ՄԱԿ արտակարգ նիստ
Մոսկվան դատապարտել է ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի օդուժի` Սիրիայի կառավարական բանակի Դեր Զորում գտնվող դիրքերին երեկ հասցված հարվածները: Դրանց հետևանքով 62 սիրիացի զինծառայող է զոհվել: Ռուսաստանը պահանջել է Դեր Զորում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը սխալմամբ են ռմբակոծել Դեր Զորում տեղակայված կառավարական զորքերի դիրքերը: Ամերիկյան օդուժի հարվածից հետո Իսլամական պետության զինյալները անցել են հարձակման, սակայն այն կանխել է ռուսական կողմը, տեղեկացնում է Ռիա նովոստին: