Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ արձագանքը՝ Քաղաքացի դիտորդ նախաձեռնության հորդորին

Քաղաքականություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Քաղաքացի դիտորդ նախաձեռնության հորդորի կապակցությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովը լիարժեք ծանոթ է ընտրական օրենսգրքի պահանջներին և օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող, այդ թվում՝ ուրիշի անվան տակ քվեարկելու որևէ խորհրդատվություն որևէ մեկի չի տրամադրել ու չի էլ կարող տրամադրել և այդ կապակցությամբ որևէ հորդորի կարիք չունի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ անհրաժետության, քննարկումներ ունենում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և ոչ երբեք տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ: Հիշատակված հարցի վերաբերյալ որևէ քննարկում անգամ տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է նշվածի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մոտեցումներին, ապա դրա պատասխանը պարունակվում է հենց նախաձեռնության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ: Մասնավորապես՝ kyh Հարկ է նկատել նաև, որ «այլ անձանց փոխարեն քվեարկելու հետ» կապված հիշյալ նախառեձնության կայքի տեղեկությունների համաձայն անգամ նկարագրված է «այլ անձի փոխարեն քվեարկելու» մի քանի դեպք, որոնցից մեկի պարագայում հենց դիտորդներն են փաստում այլ անձի փոխարեն քվեարկելը թույլ չտալու հանգամանքը: ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն