A
A
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները, որոնք ինչպես հայտնի է անցկացվեցին ՀՀ 5 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ: Քիչ հետո ընտրական տեղամասերում կսկսվի ձայների հաշվարկման գործընթացը: Ըստ ԿԸՀ հաղորդագրության՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ 5 մարզերում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38.25 տոկոսը: Ամենաշատն ընտրության մասնակցել են Երնջատափում` 74.63, ամենացածր մասնակցությունը` Շահումյան գյուղում`10.91 տոկոս: