Հայկական բանակը 1 դիվիզիոն «Իսկանդեր» է ստացել. PanARMENIAN.Net
ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի մենեջերները հաստատել են «Իսկանդեր» համալիրի տրամադրումը հայկական բանակին մեկ դիվիզիոնի քանակով: Նրանք հստակեցրել են, որ «Ռոսօբորոնէքսպորտը» որևէ առնչություն դրա հետ չունի, քանի որ այդ զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա` շրջանցելով պետական միջնորդին, գրում է «Վեդոմոստին»: «Իսկանդեր» համակարգը ցուցադրվել է սեպտեմբերի 21-ի Անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված ռազմական շքերթի փորձի ժամանակ: Ինչպես հայտնի է, ՌԴ-ն ու Հայաստանը 200 մլն դոլարի զենքի մատակարարման պայմանագիր ունեն, որի գումարը վարկի տեսքով տրամադրել է ՌԴ-ն: «Իսկանդեր» համալիրն այդ փաստաթղթում չի հիշատակվել և, ըստ մենեջերի, այդ զինատեսակի առաքման մասին պայմանագիրը կնքվել է այդ վարկից դուրս: Ըստ պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու, «Իսկանդերի» առաքման հնարավոր նվազագույն քանակաը 1 դիվիզիոնն է 4 գործարկող սարքով` երկուական հրթիռ յուրաքանչյուրում: Ըստ նրա, կարելի է ենթադրել, որ հենց այդ քանակն էլ առաքվել է Հայաստան: Հրթիռն արդյունավետ միջոց է հրամանատարական շտաբերի և հրետանու, այդ թվում ռեակտիվ հրետանու խոցման համար: Այդ իմաստով էլ այն հետաքրքիր է հայկական բանակին: Ըստ «Վեդոմոստիի» զրուցակցի, «Իսկանդերը» լուրջ միջոց կդառնա Ադրբեջանի զսպման համար: Մանրամասներն՝ այստեղ