Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էստեղ ինչ-որ տրագեդիա չի եղել. Հովհաննես Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovhannes-sahakyan

Երեկ Հանրապետականը 317 համայնքային ընտրությունների ժամանակ պարտվել է 30-ից փոքր-ինչ ավել համայնքներում. «Էստեղ ինչ-որ տրագեդիա կամ ինչ-որ բան չի եղել»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Հովհաննես Սահակյանն այս պարտությունները կուսակցության թուլացումով չի բացատրի. «Չի թուլացել, ոչ ճիշտ քաղաքականություն է վարել, ոչ ճիշտ բառիս լավ իմաստով ներդրում է արել որոշ անձանց վրա»: Ինքը հիշեցնում է, որ ավելի քան 280 համայնքներում Հանրապետականը հաղթել է, իսկ պարտություններն ավելի կուժեղացնեն կուսակցությանը. «Մեր համար, օրինակ, էդ 30 համայքները շատ ավելի կարեւոր են այլեւս դարձել, քանց թե մյուսները: Որովհետեւ մենք տեսնում ենք՝ էդտեղ խնդիրներ ունենք, էդ 30 համայքներից մենք պետք է ձայներ վերցնենք 2017-ի ընտրություններին»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամը: Մի քանի համայքներում Հանրապետականի պարտությունն, ըստ Հովհաննես Սահակյանի, ցույց է տալիս, որ քաղաքական մյուս ուժերն նույնպես անցել են պայքարի քաղաքական եղանակներին, փողոցն արդեն չի աշխատում. «Ամեն գնով հաղթելը մեր համար նպատակ չէ»: Միքայել Մելքումյանի համար համայքներում Հանրապետականի հաղթանակը հարցեր է առաջացնում, երբ հիշում ենք վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը Հայաստանի տնտեսության շատ ծանր վիճակում գտնվելու մասին. «Եթե լիներ շատ էսպես թափանցիկ, շատ էսպես արդարին մոտ ընտրություններ, ավելի շատ տեղերում պետք է պարտվեին՝ որովհետեւ դա ակնհայտ բան ա՝ վիճակը վատ է, չի կարող իշխողը հաղթել»,-կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Թեպետ ԲՀԿ թեկնածուների մեծ մասը հաղթել է համայնքապետերի կամ ավագանու երեկվա ընտրություններում, Միքայել Մելքումյանը չի ասի, թե ժողովուրդն արդեն ընտրությունների հանդեպ վստահություն ունի: ԲՀԿ-ական պատգամավորը ինչ-որ առաջընթաց սակայն տեսնում է: Ըստ նրա, ընդդիմադիր կուսակցությունները այսուհետեւ պետք է մտածեն ավելի մրցունակ թեկնածուներ առաջադրելու մասին. «Եթե ոչ իշխանական ուժերը, էնտեղ որտեղ հանրապետական համայնքապետ ա, չեն կարողանում առաջադրել էնպիսի կերպարներ, մարդիկ, որ կարողանա վստահություն ներշնչի, շատ վատ ա»: Ի դեպ, պարոն Մելքումյանը տեղյակ է, որ գյուղերից մեկում հաղթել է Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն: Նա մտածում է օրենսդրական մի նախաձեռնության մասին, որով իշխանությունը պարտավորված կլինի ընդդիմադիր գյուղապետ ունեցող գյուղերը ֆինանսավորել նույն ծրագրերով, որոնցով ֆինանսավորում է Հանրապետական գյուղապետ ունեցող գյուղերը: