Հայ գրողները՝ ռուսական ամսագրում (տեսանյութ)
Այսուհետ հայ գրողների ստեղծագործությունները կթարգմանվեն և լույս կտեսնեն «Գվիդեոն» ռուսական ամսագրի համարներում։
«Սա եղել է ընկերական նախաձեռնություն։ Մենք չենք ունեցել հզոր գաղափար, ուղղակի ցանկացել ենք հրատարակել ամսագիր և տպագրել մեր ընկերների գործերը, որոնք մեզ համար լավ գրողներ ու պոետներ են»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Գուլիվեր» հրատարակչական նախագծի ղեկավար Վադիմ Մեսնյացը։
Մեր հարցին՝ հայ գրողները վայելո՞ւմ են հետաքրքրություն Ռուսաստանում, Մեսնյացը նշեց, որ նույնիսկ ռուս գրողները հետաքրքիր չեն ռուսներին՝ հույս հայտնելով, որ ոմանք, այնուամենայնիվ, կսկսեն հետաքրքրվել հայ հեղինակների գործերով։
Մինչ այս հրապարակվել են Համբարձում Համբարձումյանի, Նառա Վարդանյանի, Նշան Աբասյանի, Հրաչյա Սարուխանյանի և այլոց գործերը։ Առաջիկա համարում տեղ է գտնելու Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և Պարույր Սևակի բանաստեղծությունները։
