A
A
Հայաստանի Մ-21 հավաքականը Երեւանում պարտվեց Ուելսին (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի 2017թ առաջնությունում:
Այսօր Երեւանում կայացած ընտրական վերջին խաղում մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները մրցեցին Ուելսի իրենց հասակակիցների հետ: Մեր թիմը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին եւ զիջեց 1:3 հաշվով:
Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական 9 խաղում պարտություն կրեց, մեկն ավարտեց ոչ-ոքի եւ մեկ միավորով զբաղեցրեց վերջին՝ 6-րդ տեղը:
