A
A
Ռիո-2016-ի առաջին «զոհը» Գաբրիել Սինկրայանն է
Ռումինացի ծանրորդ Գաբրիել Սինկրայանը զրկվել է 2016 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից: Այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Օգոստոսի վերջին Գաբրիել Սինկրայանի դոպինգ ստուգումը դրական արդյունք էր տվել: Միջազգային ֆեդերացիան սկզբում որոշում չէր կայացրել, քանի որ օրենքը պահանջում է անցկացնել լրացուցիչ դոպինգ ստուգում: Ռումինացի մարզիկը բրոնզե մեդալը պետք է վերադարձնի Միջազգային օլիմպիական կոմիտեին, որը այն կփոխանցի 4-րդ տեղը գրաված ղազախստանցի ծանրորդին: